Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոս. «Հայ Առաքելական եկեղեցին փորձում է ներկա լինել երկրի կյանքի տարբեր բնագավառներումե

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): Հայ Առաքելական եկեղեցին փորձում է «ներկա լինելե երկրի կյանքի տարբեր բնագավառներում եւ օգտակար ծառայություն մատուցել ժողովրդին եւ հայրենիքին: Այս մասին այսօր ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, նշելով, որ եկեղեցու գործունեության հիմնական ոլորտներից մեկը շարունակում է մնալ Սփյուռքի հայորդիների հովվությունն ու առաջնորդությունը, նրանց հոգու մեջ հայրենիքի եւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հանդեպ սիրո ամրագրումը: Հսկայածավալ աշխատանք է կատարվել եւ հաջողություններ են արձանագրվել եկեղեցաշինական, հոգեւոր-կրթական ոլորտներում: Առաջնային խնդիրը ժողովրդի քրիստոնեական կրթությունն ու դաստիարակությունն է: Այդ ասպարեզում, թեեւ արդյուքներն ամբողջապես չեն կարող բավարար դիտարկվել, ջանքեր են ներդրվում: «Եկեղեցին ցանկանում ենք դարձնել նաեւ ներկայություն սոցիալական ծառայության ոլորտումե,-ասաց Վեհափառ Հայրապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում