Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը դատապարտել Է Իրաքի Մոսուլ քաղաքում հայ եւ քաղդեական եկեղեցիների դեմ իրագործված ահաբեկչությունը

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր դատապարտել Է Իրաքի Մոսուլ քաղաքում հայ եւ քաղդեական եկեղեցիների դեմ իրագործված ահաբեկչությունը, որով վտանգվում է քրիստոնյա եւ իսլամ ժողովուրդների դարավոր խաղաղ համակեցություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է ուղղել Իրաքի քրիստոնյա ու իսլամ հոգեւոր առաջնորդներին ու ժողովուրդներին՝ կամք ու գիտակցություն դրսեւորելու եւ կանխելու Իրաքում ստեղծված քաղաքական ճգնաժամին կրոնական բնույթ հաղորդելու վտանգը, միասնական ջանքերով ու եղբայրական սիրով ձեռնամուխ լինելու երկրում միջկրոնական եւ ընկերային բնականոն կյանքի վերահաստատմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում