Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է մի խումբ թուրք մտավորականների

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել Է «Արևելյան խորհրդաժողովի նախաձեռնությունե ծրագրի շրջանակներում Թուրքիայից Հայաստան ժամանած շուրջ երեսուն մտավորականների` ուղեկցութամբ «Ակոսե եւ «Ժամանակե թերթերի գլխավոր խմբագիրներ Հակոբ Դինքի եւ Արա Գոչունյանի: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ներկայացնելով հանդիպման մասնակիցներին՝ «Ակոսե թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Դինքը շնորհակալություն Է հայտնել Վեհափառ Հայրապետին ընդունելության համար՝ հատկապես նշելով, որ ծրագրի մասնակիցների նպատակն է ավելի մոտիկից ճանաչել Արեւելքում իրենց հարեւաններին, ծանոթանալ նրանց մշակութային, քաղաքական, տնտեսական եւ կրոնական կյանքին: Վեհափառ Հայրապետը ողջունել Է ներկաներին եւ հանդես բերված նախաձեռնությունը՝ նշելով. «Մտավորականությանը կարեւոր առաքելություն է վերապահված ինչպես երկրների ներազգային ու հասարակական կյանքում, կրթության ու դաստիարակության գործում, այնպես եւ ժողովուրդների ու երկրների փոխհարաբերությունների ձևավորման, մերձեցման եւ զարգացման մեջե: Հանդիպման ընթացքում, ի պատասխան թուրք մտավորականների հարցումների, Նորին Սրբությունը ներկայացրել Է Հայ Եկեղեցու առաքելությունը խորհրդային և Հայաստանի անկախ պետականության ներկա ժամանակներում՝ առանձնակիորեն անդրադառնալով հայ ժողովրդի համազգային կյանքում, միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերությունների ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծավալած գործունեությանը: Հայաստան-Թուրքիա ներկա հարաբերությունների առնչությամբ Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ Է ունեցել Հայոց Ցեղասպանությանը՝ շեշտելով, որ ցեղասպանությունը պատմական իրողություն է, որը չի կարող քննարկման հարց լինել: Տարածաշրջանում, ինչպես եւ Մերձավոր Արեւելքում առկա ազգամիջյան հակամարտությունների հարցի առնչությամբ Հայոց Հայրապետն ընդգծել Է, որ հարկ է զերծ մնալ կոնýլիկտներին կրոնական հենք և երանգավորում հաղորդելուց՝ հակամարտությունների լուծման ու կարգավորման կարեւորագույն ճանապարհ նկատելով նաեւ միջկրոնական երկխոսությունը: Եզրափակելով իր խոսքը՝ Նորին Սրբությունը հաջողություններ Է մաղթել «Արեւելյան խորհրդաժողովի նախաձեռնությանե առաքելությանը: Հանդիպմանը ներկա են եղել Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ