Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ օծվել Է Գուգարաց թեմի Արեւաշող գյուղի նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ այսօր օծվել Է Գուգարաց թեմի Արեւաշող գյուղի նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2003թ. օգոստոսին` ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի: Եկեղեցին կառուցվել է դոնեցկաբնակ Սամվել Ադամյանի բարերարությամբ: Վեհափառ Հայրապետը իր գնահատանքն Է հայտնել Գուգարաց թեմի առաջնորդ Սրբազան Հորը՝ նախանձախնդիր եւ անձնվեր ծառայության համար, մարզային իշխանություններին, որոնք աջակցում են Սեպուհ Սրբազանին իր առաքելությունն իրագործելու գործում: Սամվել Ադամյանի եկեղեցանվեր գործունեության համար Վեհափառ Հայրապետը նրան շնորհել Է Հայ եկեղեցու բարձրագույն՝ «Ս. Գրիգոր Լուսավորիչե շքանշան: Վեհափառը նորակառույց եկեղեցուն նվիրել Է նաեւ Ս. Հաղորդության Սկիհ: «Այս եկեղեցին քարեղեն կառույց է մնալու, եթե հանապազօրյա աղոթք չհնչի այս կամարների ներքոե,-ասել Է Նորին Սրբությունը` հորդորելով արեւաշողցիներին անսասան պահել իրենց հավատքը, հավատարմությունը նախնյաց ոգուն եւ հայրերի ժառանգությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում