Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը «Ս. Սահակ-Ս. ՄԵսրոպե շքանշան Է հանձնել Իոսիý Կոբզոնին
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեկ տարի առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով ՌԴ պետական և հասարակական գործիչ Իոսիý Կոբզոնին շնորհվել էր Հայ Առաքելական եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպե շքանշան՝ Հայաստանի եւ հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար։ Այսօր Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը սրբատառ կոնդակը և շքանշանը հանդիսավորապես հանձնել Է մեծարյալին: «Դուք շատ անգամներ եք եղել Հայաստանում, սակայն միշտ էլ սպասված ու ցանկալի հյուր եք բիբլիական Արարատի Երկրում: Մեծ է մեր ժողովրդի հարգանքն ու համակրանքը Ձեր նկատմամբ` թե որպես տաղանդավոր երգչի ու արվեստագետի, եւ թե որպես պետական ու հասարակական գործչի: Հայաստանում սիրով են հիշում Ձեր բոլոր այցելությունները եւ երախտագիտության զգացումով` ի նպաստ մեր ժողովրդի կազմակերպած բարեգործական համերգներն ու իրականացրած ծրագրերը: Ձեր վերջին այցելության ընթացքում նոյնպես Ձեր օգտակարությունը բերեցիք մեր ժողովրդին` դեկտեմբեր 7-ին, 88-յան երկրաշարժի հիշատակի օրվա առիթով վերստին լինելով աղետյալ շրջաններում և դժվարությունների մեջ ապրող նրա բնակիչներին նոր հույսեր ու քաջալերություն հավելելովե,-ասվում է Հայրապետական կոնդակում: Իոսիý Կոբզոնը շնորհակալություն Է հայտնել Վեհափառ Հայրապետին բարձր պարգևին արժանացնելու համար` խոստանալով ամեն ինչ անել է՛լ ավելի ամրապնդելու համար ռուս-հայկական դարավոր բարեկամությունը: Շքանշանի հանձնման արարողությանը ներկա են եղել թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, հյուրեր Մոսկվայից: