Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է ՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել Է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի մամլո դիվանից, բարի գալուստ մաղթելով հարգարժան հյուրին հայոց նվիրական հոգեւոր կենտրոն` Վեհափառ հայրապետն անդրադարձել Է հայ-ռուսական դարավոր բարեկամությանը` հույս հայտնելով, որ ապագայում ավելի կզարգանան երկու երկրների միջեւ առկա տնտեսական եւ մշակութային կապերը: Շնորհակալություն հայտնելով Նորին սրբությանն ընդունելության համար` ՌԴ Պետական դումայի նախագահն անդրադարձել Է Հայաստան կատարած իր այցի մանրամասներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին: Հանդիպման ընթացքում Նորին սրբությունը գոհունակությամբ նշել Է այն ուշադրության եւ հոգատարության մասին, որ ՌԴ իշխանությունները ցուցաբերում են հայ համայնքի հանդեպ: Խոսվել Է նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին: Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Տ. Հովակիմ աբղ. Մանուկյանը, ՀՀ ԱԺ ի նախագահ Մհեր Շահգելդյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում