Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է ՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել Է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի մամլո դիվանից, բարի գալուստ մաղթելով հարգարժան հյուրին հայոց նվիրական հոգեւոր կենտրոն` Վեհափառ հայրապետն անդրադարձել Է հայ-ռուսական դարավոր բարեկամությանը` հույս հայտնելով, որ ապագայում ավելի կզարգանան երկու երկրների միջեւ առկա տնտեսական եւ մշակութային կապերը: Շնորհակալություն հայտնելով Նորին սրբությանն ընդունելության համար` ՌԴ Պետական դումայի նախագահն անդրադարձել Է Հայաստան կատարած իր այցի մանրամասներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին: Հանդիպման ընթացքում Նորին սրբությունը գոհունակությամբ նշել Է այն ուշադրության եւ հոգատարության մասին, որ ՌԴ իշխանությունները ցուցաբերում են հայ համայնքի հանդեպ: Խոսվել Է նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին: Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Տ. Հովակիմ աբղ. Մանուկյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում