Գարեգին Բ կաթողիկոս. «Անհանգստությունից փարատված

3 րոպեի ընթերցում

չեն մեր հոգիները...ե ՄՈՍԿՎԱ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ելույթ է ունեցել մարտի 2-ին Մոսկվայում աշխատանքը սկսած ԱՊՀ երկրների երկրորդ միջկրոնական խաղաղարար համաժողովին։ Ինչպես հայտնեցի Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունը բարձր է գնահատել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Ալեքսի Բ պատրիարքի նախաձեռնությունն ու համաժողովի գումարմանն ուղղված ջանքերը, մեծապես կարեւորել է ԱՊՀ միջկրոնական խորհրդի ստեղծումը: Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնավորապես անդրադարձել է ԱՊՀ երկրների առջեւ ծառացած խնդիրներին, մարտահրավերներին եւ դրանց հաղթահարման ուղիներին: «Այսօր կրոնական կյանքի ազատությունն ունենք, վերարթնություն է ապրում հավատը մարդկանց սրտերում։ Սակայն անհանգստությունից փարատված չեն մեր հոգիները, քանզի վտանգված ենք տեսնում հոգեւոր հավիտենական ու համամարդկային այն արժեքները, որոնց հիմքի վրա միայն կարող են բարձրանալ ու ամուր լինել հասարակական կյանքի եւ ազգերի ու պետությունների նոր հարաբերությունները։ Մենք ականատես ենք բարքերի անկման, հասարակության բեւեռացման, տոտալիտար աղանդների քայքայիչ գործունեության, ականատես ենք մոլուցքների տարածման, բռնարարքների ու ահաբեկչությանե, -նշել է Վեհափառ Հայրապետը։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուրը ցանկանում է հարթված տեսնել իր մտահոգությունները, լուծված` իր դժվարությունները։ «Սակայն արդի դարի փոխշաղկապված իրականության մեջ դրանք որքան էլ առանձնակի, հարաբերված են նաեւ, եւ բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ուղիներով, օրինականության, արդարության եւ իրավունքի հարգումովե: Գարեգին Բ կաթողիկոսը կարեւորել է նաեւ հոգեւոր առաջնորդների մեծ առաքելությունը` իբրեւ «հոգեւոր արժեքների սերմնացաններիե` նշելով, որ հոգեւոր արժեքներով են արդյունավորվում ժողովուրդների բարի կամեցողությունն ու փոխվստահությունը։ Միաժամանակ Հայոց հայրապետն իր գոհունակությունն է հայտնել միջկրոնական համագործակցության հանդեպ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների դրսեւորած նախանձախնդրության համար: Համաժողովի առաջին լիագումար նիստի ընթացքում ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի կողմից ընթերցվել է նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակիցներին հղված ուղերձը: ԱՊՀ երկրորդ միջկրոնական համաժողովին մասնակցում են համագործակցության երկրներից շուրջ 200 կրոնական` քրիստոնյա, հրեա, մահմեդական եւ բուդդիստ հոգեւոր առաջնորդներ ու պետական այրեր:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները