Գարեգին Բ կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` կանանց տոնի առիթով

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առիթով: Դրանում ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում եւ շնորհավորում բոլոր կանանց մարտի 8-ի տոնական առիթով: Մեր հայցն է, որ Աստված Իր հանապազ խնամքի ներքո պահի բոլոր մայրերին, քույրերին ու դստրերին եւ զորացնի աստվածօրհնյալ հույսի, հավատի ու սիրո մեջ, որպեսզի շնորհներով ու առաքինություններով զարդարյալ՝ կրթեն ու մեծացնեն արժանավոր զավակներ եւ իրենց ձեռքբերումներով ու նվաճումներով նորանոր ավանդներ բերեն հայրենական մեր կայնքի տարբեր ասպարեզներում: Այսօր կանայք գիտնականներ են ու տնտեսվարներ, ուսուցիչներ, արվեստի մշակներ, մասնակից են պետական կառավարմանը եւ ամենուր նախանձախնդիր են եւ պատրաստակամ: Թող Տերը քաջառողջ ու եռանդաշատ պահպանի տիկնանց եւ օրիորդաց, զորացնի իրենց կոչման մեջ՝ լինելու խարիսխն ընտանիքի, խտացումը սիրո, հավատարմության ու անձնուրաց նվիրումի, և միշտ ունկնդիր լինի խաղաղության, բարօրության ու երջանկության հայցով երկինք բարձրացող նրանց աղոթքներինե:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները