Արամ Ա կաթողիկոսը գովեստով է արտահայտվել
1 րոպեի ընթերցում
«Քրիստոսի չարչարանքներըե ýիլմի վերաբերյալ ԱՆԹԻԼԻԱՍ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 20-ին «Սենթ Էլիե կինոթատրոնի տնօրինության կողմից, ի պատիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, փակ սրահում ցուցադրվել է «Քրիստոսի չարչարանքներըե մեծ անուն հանած ժապավենը։ Վեհափառ հայրապետի հետ միասին ýիլմը դիտել են միաբան հայրեր« Դպրեվանքի սաներ« Ազգային կեդրոնական վարչության անդամներ եւ կաթողիկոսարանի բարերարներ։ Արամ Ա կաթողիկոսը կինոնկարի ցուցադրությունից հետո իր հիացմունքն է հայտնել` անհիմն համարելով պատմական ճշգրտության վերաբերյալ ժապավենի դեմ արված որոշ պնդումներ: «Ոչինչ չկա դրա մեջ, որ հակառակ լինի ճշմարտությանը եւ Ավետարանների միջոցով փոխանցված պատմական իրողություններին` կապված մեր Տիրոջ երկրավոր կյանքի հետե, -նշել է Վեհափառ հայրապետը։