Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սողոմոն Պասսիին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 17 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում այսօր ընդունեց Բուլղարիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սողոմոն Պասսիին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում խոսվել Է Հայ Եկեղեցու առաջ ծառացած խնդիրների, Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի արդի վիճակի և տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման անհրաժեշտության մասին: Այս առիթով Նորին Սրբությունը ԵԱՀԿ գործող նախագահին տեղեկացրել Է՝ Համայն Ռուսիո Ալեքսի Բ Պատրիարքի հրավերով տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումների մասին: Ամենայն Հայոց Հայրապետը նաև իր մտահոգությունն Է հայտնել Ադրբեջանում վերջերս հաճախակի հնչող ռազմատենչ արտահայտությունների առնչությամբ: Պրն. Սողոմոն Պասսին շնորհակալություն Է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին ջերմ ընդունելության համար։ Ընդգծելով, որ եկեղեցին մեծ դեր ունի հակամարտությունների լուծման խնդրում՝ պրն. Պասսին նշել Է նաեւ Ամենայն Հայոց Հայրապետի ավանդն այս գործում։ «Մեր մտածումն է, որ խնդրի միակ լուծումը բանակցություններն են: Եվ ինչպես ճիշտ նկատեց Ձերդ Սրբությունը, եկեղեցին կենսական դեր ունի հակամարտությունների լուծման հարցում: Մենք կարիքն ունենք երկխոսության ոչ միայն այսօր, այլև ապագայումե,-նշել Է ԵԱՀԿ գործող նախագահը: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձել Է 2002թ. իր այցելությանը Բուլղարիա, ուր հանդիպումներ էր ունեցել Բուլղար Ուղղափառ եկեղեցու գահակալ Մաքսիմ պատրիարքի, պետական բարձրաստիճան այրերի, ինչպես նաև հայ համայնքի հետ: Հանդիպմանը մասնակցել են Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը, ՀՀ-ում Բուլղարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ստեýան Դիմիտրովը, Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները