Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ երկրների երկրորդ միջկրոնական խաղարարական համաժողովին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու մարտի 2-4-ը կայանալիք Երկրորդ միջկրոնական խաղաղարար համաժողովին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, այս ներկայացուցչական հավաքին մասնակցելու են ԱՊՀ երկրների հոգեւոր առաջնորդներ, կրոնական գործիչներ, միջկրոնական միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ` պետական այրեր, գիտական ու հասարակական գործիչներ։ Ամենայն Հայոց հայրապետի շքախմբում են Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը եւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը, ինչպես նաեւ` ՀՀ Սահմանադրական դատարանի եւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Ռաýայել Պապայանը, ՀՀ արտգործնախարարի խորհրդական Կարեն Նազարյանը եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Մկրտչյանը։ 2000թ. ի վեր արդեն երկրորդ անգամ գումարվող միջկրոնական ժողովի հիմնական նպատակն է համատեղ աշխատանքով նպաստել կրոնների եւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդմանը, հոգեւոր ավանդական արժեքների հաստատմամբ՝ կայուն ու միասնական հասարակության ձեւավորմանը։ Այս համաժողովի ընթացքում նախատեսվում է հիմնել ԱՊՀ Միջկրոնական խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն 20-ից ավելի հոգեւոր առաջնորդներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում