Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է շախմատի աշխարհի 10- րդ չեմպիոն Բորիս Սպասսկուն

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 7-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է շախմատի աշխարհի 10- րդ չեմպիոն, անվանի գրոսմայստեր Բորիս Սպասսկուն: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով պատվավոր հյուրի այցն Էջմիածին` Վեհափառ հայրապետն իր գնահատանքն ու բարեմաղթանքներն է հղել նրան: Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստան եւ Արցախ այցելության նրա առաքելության, ինչպես նաեւ շախմատի ներկայիս խնդիրների մասին: Հանդիպմանը ներկա են եղել Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանը, ՀՀ շախմատի ýեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանը, «Չեսսե շախմատային ակադեմիայի հիմնադիր Սմբատ Լպուտյանը եւ ուրիշներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում