Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Ճապոնիայի մարդասիրական կազմակերպության պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա© կաթողիկոսն այսօր Անթիլիասի իր նստավայրում ընդունել է Ճապոնական մարդասիրական կազմակերպության շուրջ երեսուն հոգանոց պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին Անթիլիասից, ճապոնական կազմակերպությունն Արամ Ա կաթողիկոսին ներկայացրել է մինչ օրս իր կողմից ծավալած մարդասիրական գործունեությունը: Վեհափառ հայրապետը, ողջունելով պատվիրակությանը, նշել է, որ կաթողիկոսությունը վերջին տարիներին դարձել է միջազգային միջեկեղեցական, միջկրոնական երկխոսության կենտրոն: Նա անդրադարձել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բազմաբնույթ առաքելությանը, հատկապես մարդասիրական գործունեությանը: Հանդիպման ընթացքում վեհափառն իր երախտագիությունն է հայտել պատվիրակությանը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորությունը վայելող հաստատություններին ցուցաբերած աջակցության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում