Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է Մոսկվայի Սբ Հարություն եկեղեցի

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրների Երկրորդ միջկրոնական խաղաղարար համաժողովին մասնակցելու նպատակով Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ Մոսկվայում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան պատվիրակությունը մարտի 3-ին այցելել է տեղի Սբ Հարություն եկեղեցի: Վեհափառին ուղեկցել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպս. Ներսիսյանը, դեսպանատան աշխատակիցներ, թեմական խորհրդի անդամներ, հավատացյալներ եւ հայ համաւյնքի ներկայացուցիչներ: Վեհափառ հայրապետը, դիմելով ներկաներին, բարեմաղթել է Ռուսաստանի եւ համայն հայությանը` ապրել եղբայրական սիրով ու միասնությամբ: Ամենայն Հայոց կաթողիկոսը նույն օրը ծանոթացել է Մոսկվայի Օլիմպիական պողոտայում ս. Խաչ եկեղեցու կառուցման ընթացքին: Ժամանակին շինարարությունը սառեցվել էր դեռեւս հիմքի կառուցման փուլում, իսկ ներկայումս շինությունն արդեն շուրջ 10 մետր բարձրություն ունի: Վեհափառը գոհունակություն է հայտնել աշխատանքների ընթացքից եւ մասնավոր խորհուրդներ տվել տարածքում տեղաբաշխվելիք այլ կառույցների, ժամատան, գրադարանի վերաբերյալ: Նշենք, որ այսօր ավարտվում է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորած պատվիրակության այցը Մոսկվա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում