Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել Է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած Վրաստանի դեսպան Ն. Նիկոլոզիշվիլուն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել Է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլուն։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը բարձր Է գնահատել դեսպանի աշխատանքը Հայաստանում, նրա բերած ավանդը հայ-վրացական բարեկամության ամրապնդման գործին, ինչպես նաեւ դեսպանի ջերմ վերաբերմունքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ն. Նիկոլոզիշվիլին վստահեցրել Է, որ այսուհետ եւս կշարունակի իր նպաստը բերել երկու ժողովուրդների եղբայրական կապերի զորացմանը։ Հրաժեշտից առաջ Նորին Սրբությունն իր բարեմաղթանքն Է հայտնել դեսպանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ հետագա առաքելության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում