Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն կաթողիկոսն ընդունել Է «Վնեշտորգբանկիե վարչության նախագահ Անդրեյ Կոստինին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել Է Ռուսաստանի Դաշնության «Վնեշտորգբանկիե վարչության նախագահ Անդրեյ Կոստինին, որը ժամանել է Հայաստան «Հայխնայբանկիե բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերման պայմանագրի ստորագրման առիթով: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով հյուրերին` Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունն Է հայտնել հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացման առնչությամբ, նշելով, որ այն առավել պիտի սերտացնի երկու պետությունների հարաբերությունները և ամրապնդի հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը: Զրույցի ընթացքում պրն Կոստինը շնորհակալություն Է հայտնել ընդունելության համար։Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը` «Վնեշտորգբանկիե վարչության նախագահը հավաստիացրել Է, որ միացյալ բանկի ստեղծումը կնպաստի երկրում կարևոր սոցիալական խնդիրների լուծմանը: