Հասարակական

Արամ Ա Վեհափառն ընդունել Է Վատիկանի ներկայացուցչին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի վեհարանում հանդիպում Է ունեցել Վատիկանի միջազգային միջեկեղեցական հարաբերությունների բաժանմունքի նախագահ կարդինալ Գասպարի հետ: Հենվելով կաթողիկոսության հաղորդագրության վրա, «Ամերիկայի ձայնըե տե- ղեկացնում Է, որ շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում լայնորեն քննարկվել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Վատիկանի համագործակցությանն առնչվող հարցեր, կաթոլիկ եկեղեցու եւ արեւելյան ուղղափառ ոչ քաղկեդոնական ընտանիքի միջեւ վերջերս սկսած աստվածաբանական երկխոսության հետ կապված խնդիրներ, Վատիկանի եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործակցության ապագայի ծրագրերը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի քրիստունեության ներկայության եւ վկայության ընդհանրապես Էկումենիկ բնույթի հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում