Արամ Ա կաթողիկոսը հանդիպել Է Լիբանանի նախագահին
1 րոպեի ընթերցում
ԲԵՅՐՈՒԹ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Գեղամ եպիսկոպոս Խաչերյանի ընկերակցությամբ հանդիպում Է ունեցել Լիբանանի նախագահ, զորավար Էմիլ Լահուդի հետ: Շուրջ մեկ ժամ տեւած սույն հանդիպման ընթացքում, ըստ «Ազդակե թերթի, քննարկվել են Լիբանանի հայությանը եւ երկրի ներկա կացությանը վերաբերող հարցեր: Վեհափառ հայրապետը նախագահ Լահուդին տեղեկություններ Է հայտնել նաեւ առաջիկա շաբաթներին իր կատարելիք այցելությունների եւ այդ առիթով ունենալիք պաշտոնական հանդիպումների մասին: