Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հյուրընկալեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Մարիա Ասատրյան): Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին այսօր հյուրընկալեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հանդպիման ընթացքում Վրաստանի նախագահը Վեհափառ Հայրապետին հաղորդեց Համայն Վրաստանի Իլյա Բ կաթողիկոս-պատրիարքի ողջույնն ու բարեմաղթանքները: Կարեւորելով իր այցելությունը Մայր Աթոռ Սբ Էջմիածին՝ Մ. Սահակաշվիլին ասաց, որ մեծ հարգանք Է տածում հայ ժողովրդի եւ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ: Ըստ նախագահի, շատ կարեւոր Է, որ հազարամյա պատմություն ունեցող հարեւան երկրների եկեղեցիների միջեւ հարաբերությունները զարգանան բնականոն եւ լինեն եղբայրական: «Անհրաժեշտ Է, որ առաջ եկած բոլոր հարցերը եկուստեք լուծում ստանան, իսկ ես կաջակցեմ այդ հարաբերությունների զարգացմանըե,-ասաց Վրաստանի նախագահը: Ողջունելով եւ շնորհավորելով Մ.Սահակաշվիլիին նախագահ ընտրվելու կապակցութամբ՝ Վեհափառ Հայրապետն ասաց, որ ուրախ Է ընդունել նրան հայկական եկեղեցու հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Գարերգին Երկրորդն իր բարեմաղթանքն ուղղեց բարեպաշտ վրաց ժողովրդին՝ մաղթելով խաղաղ եւ բարգավաճ կյանք. «Մենք շահագրգիռ ենք եւ նախանձախնդիր, որ Վրաստանն ապրի խաղաղ եւ բարեկեցիկ կյանքով, քանի որ մեր երկու երկրների եւ ժողովուրդների կյանքը փոխկապակցված Էե: Վեհափառն իր ուրախությունը հայտնեց, որ երկու երկրների ժողովուրդների փոխհարաբերությունները բոլոր մակարդակներում բարեհաջող են ընթանում: Անդրադառնալով Հայ Առաքելական եւ Վրաց Ուղղափառ եկեղեցիների հարաբերություններին, Գարեգին Երկրորդ ասաց, որ դրանք ջերմ են ու եղբայրական եւ դրա վկայությունն Է 2003թ.-ին Համայն Վրաստանի Իլյա Բ կաթողիկոս-պատրիարքի այցը Հայատան, ինչպես նաեւ Վրաստանում հայկական գաղութի առկայությունը, որի նկատմամբ Իլյա Երկրորդը ցուցաբերում Է հայրական հոգածություն: Անդրադարձ եղավ նաեւ անցած տարի Վրաստանի իշխանություններին ուղղած Վրաստանի հայկական թեմի առաջնորդարանին հարիր շենք հատկացնելու խնդրին, Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ Մ. Սահակաշվիլիի օրոք այդ հարցը ընթացք կստանա: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Վրաստանի նախագահն ասաց, որ Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները շատ կարեւոր են.«եթե նախկինում եղել են որոշ միջադեպեր, այսօր նման բան թույլ չեմ տաե: «Երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման համար, թույլ չեմ տա, որ տեղի ունենան նմանատիպ միջադեպերե,-ասաց Մ. Սահակաշվիլին՝ ավելացնելով, որ տպավորված Է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ զրույցից: Դրական գնահատելով իր երկօրյա այցը՝ Մ.Սահակաշվիլին ասաց, որ երկու կառավարությունների միջեւ չլուծված հարցեր գրեթե չեն մնացել: Վրաստանի նախագահն այցելեց նաեւ Վեհարանի թանգարան, մոմ վառեց Մայր Տաճարում:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները