Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել Է Հունգարիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել Է Հայաստանում Հունգարիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան üերենց Կոնտրային: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը, ի դեմս դեսպանի, իր գոհունակությունը և գնահատանքն Է հայտնել Հունգարիայի իշխանություններին այն հոգատար վերաբերմունքի համար, որ դրսևորում են հանդեպ Հունգարիայի հայ համայնքը՝ հնարավորություն ընձեռելով անխափան կերպով կազմակերպել ազգային-եկեղեցական կյանքը: Նորանշանակ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին անդրադարձել Է այն կարևոր դերակատարությանը, որ հայ համայնքն ունի Հունգարիայի քաղաքական և մշակութային կյանքում։ Նա նշել Է, որ «Հունգարիայում բնակվող հայերը կարող են կամուրջ դառնալ մեր երկու երկրների միջևե: Հանդիպման ժամանակ անդրադարձ Է եղել փետրվարի 19-ին Բուդապեշտում Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը: Ցավ հայտնելով Բուդապեշտում կատարվածի առնչությամբ` պրն դեսպանը հավաստիացրել Է, որ ոճրագործը ըստ օրենքի իր պատիժը կկրի Հունգարիայում: Հանդիպման ավարտին պրն Կոնտրան նշել Է, որ ըստ ամենայնի կնպաստի երկու ժողովուրդների և պետությունների հարաբերությունների սերտացմանը եւ բարեկամության ամրապնդմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում