Հասարակական

Մարտի 2-7-ը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում Արամ Ա. կաթողիկոսի նախագահությամբ միջազգային ժողովներ տեղի կունենան

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա շաբաթվա ընթացքում, մարտի 2-7- ը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում Արամ Ա. կաթողիկոսի նախագահությամբ հաջորդաբար միջազգային ժողովներ տեղի կունենան: Առաջին ժողովին կմասնակցեն Վեհափառ հայրապետը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) ընդհանուր քարտուղար դոկտ. Սեմ Քոպիան եւ Վատիկանի միջազգային միջեկեղեցական հարաբերության բաժանի նախագահ կարդինալ Ուլթըր Գասբարը: Երկրորդ հանդիպումը կլինի Վատիկանի եւ ԵՀԽ միացյալ հանձնաժողովի գործադիր վարչության միջեւ: Նշենք, որ կարդինալ Գասբարը Վեհափառ Հայրապետի անձնական հյուրն Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում