Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Ռոստովի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն ուրախություն է հայտնել հայ-ռուսական եղբայրական ջերմ հարաբերությունների համար եւ գոհունակությամբ նշել ռուսաստանաբնակ հայերի նկատմամբ իշխանությունների հոգատար վերաբերմունքը։ Այս առիթով Վեհափառ հայրապետն իր մասնավոր երախտիքն է հայտնել նահանգապետին՝ Ռոստովի հայոց Ս. Խաչ եկեղեցին հայ համայնքին վերադարձնելու առնչությամբ: Մատնանշելով եկեղեցի- պետություն բարի հարաբերությունները՝ կաթողիկոսը ողջունել է ռուս հոգեւորականի՝ Ռոստովի եւ Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեիմոնի ներկայությունը պատվիրակության կազմում։ Նահանգապետ Վլ.Չուբը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է ռուսահայ համայնքի ներդրումը նահանգի զարգացման գործին՝ նշելով, որ այս տարի տոնախմբվելու է հայերի Ռոստովում հաստատման 225-ամյակը։ Հանդիպման ընթացքում Վեհափառ հայրապետը հյուրերին հայտնել է նաեւ իր ցավակցությունը՝ վերջերս Մոսկվայի մետրոյում կատարված ահաբեկության առիթով։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները