Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Իրանի տեղեկատվության նախարարին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարար Ալի Յունեսիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում խոսվել է երկու հարեւան երկրների պատմական ու մշակութային կապերի, երկու ժողովուրդների բարեկամության մասին։ Վեհափառ հայրապետն ուրախությամբ նշել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների տեսանելի առաջընթացը եւ իր երախտագիտությունն է հայտնել Իրանի իշխանություններին այն հոգատար վերաբերմունքի համար, որ ցուաբերում են հայ համայնքին։ Մասնավորապես նշվել է, որ իրանահայերը, լինելով երկրի լիիրավ քաղաքացիներ, ազատորեն կարողանում են պահպանել իրենց ազգային-կրոնական ավանդույթները։ Կաթողիկոսն ու իրանցի նախարարը ժողովուրդների բարեկամության ամրապնդման կարեւոր ազդակ են նկատել կրոնների միջեւ երկխոսությունը։ Այս առիթով Ալի Յունեսին նշել է, որ Վեհափառ հայրապետն իր ներկայությամբ կարեւոր ներդրում կարող է ունենալ արդեն մի քանի տարի առաջ Իրանում սկիզբ առած նմանատիպ երկխոսությանը։ Հանդիպման ավարտին Ալի Յունեսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ մեծապես տպավորված է հնամենի Սբ Էջմիածնով։ Հյուրերն այցելել են նաեւ Մայր Աթոռի թանգարան։ Պատվիրակությանը Մայր Աթոռ Սբ Էջմիածին ուղեկցել են երկու երկրների արտակարգ եւ լիազոր դեսպաններն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կառլոս Պետրոսյանը։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները