Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ռոսսին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վիկտոր Ռոսսին։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամալո դիվանից, զրույցի ընթացքում Նորին Սրբությունն ու պրն. Ռոսսն անդրադարձել են հայ-լեհական պատմական կապերին։ Պրն. դեսպանը մասնավորապես նշել Է այն մեծ ներդրումը, որ 14-րդ դարից ի վեր ունեցել է լեհահայ համայնքն իր երկրի մշակույթի զարգացման գործում։ Վեհափառ Հայրապետն իր հերթին ուրախություն Է հայտնել Հայաստանում Լեհաստանի դեսպանատան հաստատման առնչությամբ եւ վստահություն, որ երկու երկրների միջեւ ամրապնդվող դիվանագիտական հարաբերությունները նպաստելու են երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության զորացմանը։ Հանդիպման ընթացքում խոսվել Է նաեւ վերջին տարիներին բազմաթիվ հայերի Լեհաստան ներգաղթի, ինչպես նաեւ նրանց հոգեւոր կյանքի կազմակերպմանն առնչվող խնդիրների շուրջ։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշել Է, որ Վարշավայի համալսարանում աստվածաբանություն է ուսանում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տ. Դանիել աբեղա Թումանյանը։ Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն արգասաբեր աշխատանք Է մաղթել նորանշանակ դեսպանին՝ ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների բարօրության։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները