Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Վ. Պրյախինը քննարկել են խղճի ազատության եւ կրոնական կազմակերպություններին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել Է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար դոկտ. Վլադիմիր Պրյախինին։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը, ողջունելով պրն Պրյախինի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, բարձր Է գնահատել ԵԱՀԿ դերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու առաջընթացի գործում։ Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն ու պրն Պրյախինն անդրադարձել են Հայաստանում խղճի ազատության եւ կրոնական կազմակերպություններին վերաբերող հարցերի։ Նորին Սրբությունը որոշ մտահոգություն Է հայտնել Հայաստան ներթափանցած տարբեր կրոնական կազմակերպությունների կողմից օրենքի ոտնահարման առնչությամբ, երբ նյութական զանազան միջոցներով փորձ է արվում հեռացնել ժողովրդին Մայր Եկեղեցուց եւ ճշմարիտ հավատքից։ Զրույցի ընթացքում խոսվել Է նաեւ եկեղեցի-պետություն հարաբերություններին, ինչպես նաեւ հոգեւոր դաստիարակությանն առնչվող խնդիրների շուրջ։ Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը արգասաբեր գործունեություն Է մաղթել պրն Պրյախինին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում