Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն արժանացավ ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Կոնստանտին Ամիրաքյան): Երեւանի պետական համալսարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին այսօր շնորհվեց պատվավոր դոկտորի կոչում: ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ նախաձեռնությունը կապված է նորին սրբության գահակալության հնգամյակի հետ, որի ընթացքում հանրապետության տարածքում կառուցվել եւ վերակառուցվել Է 25 եկեղեցի, ստեղծվել են բարեգործական ճաշարաններ, հիմնվել են գիտակրթական բազմաթիվ կենտրոններ, քրիստոնեադաստիարակչական հաստատություններ, քրիստոնելուսավորչական ամսագրեր, թերթեր, հեռուստալիք եւ այլն: Նրա խոսքերով, Հայաստանի մայր բուհի ստեղծման օրից, Մայր Աթոռը մշտապես աջակցել է ԵՊՀ-ին գրականությամբ եւ մասնագետներով: «1919թ.-ին երբ հիմնվեց ԵՊՀ-ն, մասնագետների սակավության պատճառով Էջմիածնի շատ հոգեւորականներ դասավանդում էին այստեղե,- նկատեց նա` նշելով, որ խորհրդային տարիներին խզված կապը վերականգնվում է: Հայրապետը օրհնության եւ շնորհակալության խոսքում նշեց, որ Մայր եկեղեցին գնահատում է ազգասեր գիտնականների եւ մտավորակնների նվիրյալ աշխատանքը, իսկ ուսանողներին հորդորեց լինել միասնական, ավելի հաճախ այցելել եկեղեցի, քանի որ եկեղեցու քարե կառույցը ոչինչ է առանց ժողովրդի հավաքականության, ովքեր իրենց աղոթքներով կջերմացնեն այն: Կաթողիկոսը նշեց, որ Հայ եկեղեցին ներկայումս գործում է աղանդների դեմ, իրականացնում է բարեգործական ծրագրեր, կառուցում է նոր տաճարներ, որոնք ժողովրդին մոտ գտնվելու միջոցներից են: «Մայր Աթոռը ծրագրում է վերստեղծել եկեղեցական համայնքային վարչությունները, որտեղ գրանցված կլինեն համայնքի բոլոր հավատավոր զավակները, եւ երբ Հայաստանի բոլոր բնակավայրերում լինեն այդ վարչությունները, ժողովուրդը կսկի ապրել եկեղեցական կյանքով, եւ այդ ժամանակ աղանդները վտանգ չեն ներկայացնիե,-ասաց Վեհափառը` նկատելով սակայն, որ ժողովրդի եւ հատկապես երիտասարդության օգնության կարիքն այս պարագայում Մայր եկեղեցին շատ է զգում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում