Հասարակական

Արամ Ա. կաթողիկոսը գոհունակությունն է հայտնել Ճապոնիայի դեսպանին՝ լիբանանահայության նկատմամբ Ճապոնիայի կատարած մարդասիրական օժանդակության համար

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա© Կաթողիկոսի պատվին երեկ ճաշկերույթ էր կազմակերպել Լիբանանում Ճապոնիայի դեսպան Թորումիցու Մուրաքամին, որhg ներկա էին նաեւ լիբանանահայերի առաջնորդ Գերշ© Տ© Գեղամ Ս© Եպս© Խաչերյանը, կառավարության երկու հայ նախարարներ Սեպուհ Հովնանյանը եւ Ալեն Թապուրյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը եւ ուրիշներ: Վեհափառ Հայրապետը իր գոհունակությունն է հայտնել դեսպանին եւ նրա միջոցով նաեւ Ճապոնիային՝ լիբանանահայության նկատմամբ կատարած մարդասիրական օժանդակության համար: Նորին Սրբությունը հիշել է այն մի շարք ծրագրերը, որոնք Ճապոնիայի դեսպանատունն իրականացրել է՝ սատարելով մարդասիրական գործին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում