ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սամվել Սարգսյան): «Բավարարված
եմ, որ Երեւանի քաղաքապետարանի նոր շենքի շինարարության հսկայածավալ աշխատանքը
կատարվեց շատ կարճ ժամանակահատվածում: Բավարարված եմ նաեւ այն առումով, որ
շինարարությունն իմ մտահղացումն էր, որի իրականացման ողջ գործընթացը
վերահսկողության տակ էի պահում: Կարծում եմ, որ երկրի մայրաքաղաքը պետք է
ունենա քաղաքապետարանի այսպիսի շենք, ինչն ընդգծում է քաղաքի կարգը. մեր
քաղաքն արժանի է ունենալ այսպիսի շքեղ շենք ե,-լրագրողներին ասաց ՀՀ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը` Երեւանի քաղաքապետարանի նոր շենքի բացումն իրագործելուց եւ
շենքում շրջայց կատարելուց հետո:
Ռ.Քոչարյանի խոսքով, «իհարկե, այս շենքում պետք է ավելի լավ աշխատեն,
ժողովրդի հոգսերով ավելի լավ զբաղվեն եւ կյանքի որակի բարձրացմանն ուղղված
քայլերը ձեռնարկեն ավելի արագ ու առանց քաշքշուկների: Այստեղ պետք է կիրառվի
մեկ պատուհանի գաղափարը: Քաղաքապետարանը պետք է ապահովի քաղաքային բոլոր
ծառայությունների անխափան ռիթմիկ աշխատանքըե:
«Այլեւս բողոքներ չենք ընդունելու, թե աշխատանքի պայմաններ չկան: Սա
նաեւ ավելի ակտիվ աշխատելու հատուկ պատասխանատվություն եւ պարատավորվածության
զգացում պետք է հաղորդի քաղաքապետարանի ողջ անձնակազմինե,-ընդգծեց ՀՀ
նախագահը:
Երեւանի քաղաքապետարանի նոր շենքի բացման արարողության ժամանակ ելույթ
ունենալով, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը նշեց, որ շենքի
շինարարությունը նախաձեռնվել է դեռեւս 1980-ականների սկզբին եւ դադարեցվել
1991 թվականին: Ըստ նրա, միայն 2003թ. օգոստոսին, հանրապետության
ղեկավարության անմիջական նախաձեռնությամբ հնարավորություն ստեղծվեց վերսկսելու
համալիրի ընդհատված շինարարությունը: «Քաղաքապետարանի անավարտ շենքը
վերանախագծվեց ամբողջությամբ` հաղթահարելով չափազանց բարդ խնդիրներ. անհրաժեշտ
էր մի կողմից պահպանել տաղանդավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մեր ավանդական
ճարտարապետության ոգով կատարված նախագծի անաղարտությունը, մյուս կողմից` շենքը
հարմարեցնել ժամանակի ընթացքում փոփոխված բարդ պահանջներինե,-նկատեց
քաղաքապետն` ավելացնելով, որ նախկինում նախագծված 4 հարկի փոխարեն շենքը
կառուցվել է 5 հարկանի, վերանախագծվել է 47 մ բարձրությամբ աշտարակը: Առանց
կոնսերվացման 12 տարի մնացած կիսակառույցի շինարարության ավարտն իրականացվել է
15 ամսում: Այն, ողջ կոնստրուկցիոն համակարգը վերակառուցելու միջոցով,
համապատասխանեցվել է սեյսմակայունության ժամանակակից պահանջներին: Արդիական
պահանջներին են համապատասխանում նաեւ շենքում կիրառված սարքավորումները եւ
ներքին հարդարման համար օգտագործված նյութերը:
Քաղաքապետարանի նոր շենքում կտեղակայվի նաեւ Երեւան քաղաքի պատմության
թանգարանը: Ե.Զախարյանի գնահատմամբ, դա «վարչական նպատակներով նախատեսված այս
շքեղ կառույցը մայրաքաղաքի բնակիչների համար ավելի հրապուրիչ, մատչելի ու
հոգեհարազատ դարձնելու ամենահարմար լուծումն ենք համարումե:
Նա իր երախտագիտությունը հայտնեց նաեւ «Միջազգային բիզնես կենտրոնե
ընկերությանը`շինարարական աշխատանքները ճշգրիտ, ժամանակին եւ բարձր մակարդակով
կազմակերպելու համար, «Երեւաննախագիծե ինստիտուտին, ենթակապալառու
«Արխմոնստրոյե ընկերությանը: «Այս ամենն իրականություն դարձավ միայն
հանրապետության նախագահի հատուկ ուշադրության շնորհիվ` սկսած շինարարության
վերսկսման նախաձեռնումից մինչեւ կառույցի սիստեմատիկ հսկողությունն ու
սատարումը բոլոր հարցերումե,-շեշտեց Ե.Զախարյանը: Նրա խոսքով, ուրախալի է, որ
«նման իրադարձություններն արդեն հաստատված օրինաչափություն են մեր պետության
համարե:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի վարչական նոր 5-հարկանի շենքի
ընդհանուր մակերեսը 13,5 հազար քառակուսի մետր է: Դրա շինարարության ավարտի
համար ծախսվել է 3,1 մլրդ դրամ: