Ռուսաստան

ՌԴ Իրկուտսկի մարզում կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռ. օդաչուներից մեկը զոհվել է

1 րոպեի ընթերցում

ՌԴ Իրկուտսկի մարզում կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռ. օդաչուներից մեկը զոհվել է

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ծրագրային թռիչք իրականացնելիս կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վթարային վայրէջք կատարելիս զոհվել է չորսհոգանոց անձնակազմի անդամներից մեկը։

Հաղորդվում է, որ նախնական տվյալներով ինքնաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով: Ինքնաթիռն ընկել է անմարդաբնակ տարածքում և ավերածություններ չի պատճառել, հրդեհ նույնպես չի առաջացել: Դեպքի վայր ժամանած որոնողափրկարարական խումբը անձնակազմի անդամներին տարհանել է օդանավակայան։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում