Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն մոտենում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման իր նպատակին. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն մոտենում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման իր նպատակին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեպի նպատակ է շարժվում Մոսկվայի և Կիևի հետ բանակցություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Մենք հանդիպում ենք ռուսական կողմի հետ, հանդիպում ենք ուկրաինական կողմի հետ: Մենք էլ ավելի ենք մոտենում նպատակին», - ասել է նա։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը դժգոհություն է հայտնել տեղում տիրող իրավիճակի առնչությամբ։

«Բայց ես գոհ չեմ ռմբակոծություններից, որոնք տեղի են ունենում վերջին շաբաթների ընթացքում: Դա սարսափելի է», - ասել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում