Մերձավոր Արևելք

Եգիպտոսի, Հորդանանի և Ֆրանսիայի ղեկավարները կոչ են արել վերականգնել Գազայի հատվածի հունվարյան համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի, Հորդանանի և Ֆրանսիայի ղեկավարները կոչ են արել վերականգնել Գազայի հատվածի հունվարյան համաձայնագիրը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը կոչ են արել վերականգնել Գազայի հատվածում հունվարի 19-ից ուժի մեջ մտած հրադադարը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Կահիրեում կայացած հանդիպման արդյունքներով ընդունված հռչակագրում։

«Գազայի հատվածի վրա Իսրայելի վերսկսված հարվածների ֆոնին մենք կոչ ենք անում անհապաղ վերականգնել հրադադարը և իրականացնել հունվարի 19-ին ուժի մեջ մտած համաձայնագիրը»,- ասվում է փաստաթղթում։ Երկրի ղեկավարներն ընդգծել են, որ հունվարին ստորագրված համաձայնագիրը երաշխավորել է իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումն ու անվտանգությունը։

Եգիպտոսի, Հորդանանի և Ֆրանսիայի ղեկավարները նաև մտահոգություն են հայտնել Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ և ընդգծել Երուսաղեմի սրբավայրերի պատմական ստատուս քվոն հարգելու անհրաժեշտությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում