Ռուսաստան

Վախճանվել է խորհրդային դիվանագետ Վիլլի Խշտոյանը

1 րոպեի ընթերցում

Վախճանվել է խորհրդային դիվանագետ Վիլլի Խշտոյանը

Մոսկվայում 92 տարեկանում վախճանվել է խորհրդային դիվանագետ Վիլլի Խշտոյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը:

Խշտոյանը տարբեր տարիներին եղել է ԽՍՀՄ ներկայացուցիչը Եգիպտոսում և Մալայզիայում, նաև զբաղեցրել է «Վնեշպոսիլտորգ»-ի նախագահի պաշտոնը։

1967 թվականից ամուսնացած էր խորհրդային ճանաչված դերասանուհի Նադեժդա Ռումյանցևայի հետ: Նրանք համատեղ ապրել են 42 տարի, երեխաներ չունեին: Ռումյանցևան մահացել է 2008 թվականին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում