Սպորտ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վերջին խաղում «Նոա»-ն սեփական հարկի տակ` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, հյուրընկալել էր «Գանձասար»-ին: Հայաստանի փոխչեմպիոն «Նոա»-ին հաջողվեց 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը և երկու խաղերի ընդհանուր 7:0 հաշվով դուրս գալ կիսաեզրափակիչ:

Ավելի վաղ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև «Վան»-ը, «Փյունիկ»-ը, «Արարատ-Արմենիա»-ն:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում