Հասարակական

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում նշվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 5-րդ տարեդարձը

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին նոյեմբերի 7-ին նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 5-րդ տարեդարձը։ Հայոց բոլոր եկեղեցիներում հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Հայրապետական մաղթանք: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սբ. Պատարագ մատուցվեց հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի։ Պատարագիչն էր ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանը: Սրբազան արարողության ընթացքում Սրբազան Հայրը հավուր պատշաճի անդրադարձավ Հայոց Հայրապետի հնգամյա բեղուն գործունեությանը՝ բնորորոշելով այն որպես հոգևոր վերազարթոնքի ու արթնության մի շրջան: Ս. Պատարագից հետո Իջման Ս. Սեղանի մոտ կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, ազգային բարերարներ, հյուրեր և բազմաթիվ հավատացյլաներ, որոնք եկել էին իրենց նվիրումն ու սերը հայտնելու Մայր Աթոռին ու նրա արժանընտիր գահակալին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում