Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է հայկական «Կիլիկիաե առագաստանավի անձնակազմին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սոսւրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը նոյեմբերի 2-ին ընդունել Է հայկական «Կիլիկիաե առագաստանավի անձնակազմի անդամներին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն Է հայտնել նավի անձնակազմին այն խիզախության համար, որ նրանք դրսևորել են իրենց երկարատև ճանապարհորդության ընթացքում` ամենուր բարձր պահելով մեր հայրենիքի և ժողովրդի պատիվը: Նորին Սրբությունը նշել Է, որ մեր ժողովրդի բոլոր զավակները ուշի ուշով հետևում էին «Կիլիկիաե առագաստանավի ընթացքին` լցվելով հպարտության և երախտագիտության զգացումով: Հանդիպման ընթացքում նավագնացները Հայոց Հայրապետին ներկայացրել են իրենց ճանապարհորդության ընթացքում տեղի ունեցած հիշարժան դեպքերն ու իրադարձությունները` շեշտելով ամենուր ջերմ ընդունելության մասին: Խոսվել Է նաև ապագա ծրագրերի մասին: Վերջում Գարեգին Բ Հայրապետն ընդգծել Է, որ նմանատիպ նախաձեռնությունները գալիս են ամրապնդելու միասնական ոգին ու գիտակցությունը մեր ողջ ժողովրդի մոտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում