Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է Էստոնիայի Հանրապետության նախագահին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել Է Էստոնիայի Հանրապետության նախագահ Առնոլդ Ռյույտելին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը, ողջունելով Էստոնիայի Հանրապետության նախագահի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկայացրել Է Հայ Առաքելական եկեղեցու առաքելությունը մեր ժողովրդի կյանքում, ներկայիս եկեղեցական կյանքը: Նորին Սրբությունը մասնավորաբար անդրադարձել Է օրեցօր զարգացող հայ-էստոնական հարաբերություններին, երկու ժողովուրդների ջերմ կապերին, որոնց հիմքում ընկած են քրիստոնեական բարձր արժեքները: Ամենայն Հայոց Հայրապետը նաև իր գոհունակությունն ու շնորհակալությունն Է հայտնել Էստոնիայի Հանրապետության իշխանություններին տեղի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգածության համար՝ ուրախությամբ արձանագրելով, որ բարելավվում է Էստոնիայում բնակվող հայերի ազգային և հոգևոր կյանքը: Շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին ընդունելության համար` Առնոլդ Ռյույտելն իր ուրախությունն Է հայտնեց, որ գտնվում է հնագույն քրիստոնեական երկրում, որի ժողովուրդը շատ հյուրասեր է: Նա նշել Է այն ընդհանրությունները, որ կան երկու ժողովուրդների միջև` հույս հայտնելով, որ ապագայում է՛լ ավելի պիտի զորանան ու զարգանան տնտեսական, մշակութային կապերը երկու երկրների միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում