Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորագիր Է հղել ԱՄՆ ախագահ Ջորջ Բուշին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորագիր Է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին՝ վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես հայտնում են Անթիլիասից, Վեհափառ Հայրապետն իր շնորհավորագրում շեշտել Է ԱՄՆ-ի կարեւոր դերակատարությունը անարդարության եւ մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարում, ազգերի միջեւ փոխադարձ հասկացողության« առաջդիմության« ինչպես նաեւ աշխարհում արդարության ու խաղաղության հաստատման գործում ժողովուրդների հավաքական ջանքերում։