Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հույս Է հայտնել, որ կհայտնաբերվեն եւ օրենքի ողջ խստությամբ կպատժվեն Զորիկ սրկ. Աբեշյանին սպանողները

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում նոյեմբերի 5-ին տեղի Է ունեցել Վլադիկավկազում սպանված՝ տեղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավոր բարեշնորհ Զորիկ սրկ. Աբեշյանի հուղարկավորությունը։ Հիշեցնենք, որ հանգուցյալ սարկավագն անհետացել էր հոկտեմբերի 10-ին՝ եկեղեցի գնալու ճանապարհին, որից հետո՝ հոկտեմբերի 31-ին, նրա անդամահատված դին Վլադիկավկազի իրավապահ մարմինները հայտնաբերել էին Վլադիկավկազ-Ալագիր մայրուղու ճամփեզրին: Ինչպես հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից, թաղման կարգը կատարել են Հարավային Ռուսաստանի թեմակալ առաջնորդ Տ. Մովսես եպս. Մովսիսյանը եւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբանների մասնակցությամբ։ Հանուն Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբանության հանգուցյալ սարկավագի սգակիր ընտանիքին ցավակցական գիր էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ դատապարտելով կատարված ոճրագործությունը։ «Վրդովված հոգով դատապարտում ենք սոսկալի ոճրագործությունը՝ հուսալով, որ կհայտնաբերվեն եւ օրենքի ողջ խստությամբ կպատժվեն այս եղեռնագործության կատարողներըե,- ասված է Նորին Սրբության ցավակցական նամակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում