Հասարակական

Ըստ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, քրիստոնեության ներկայությունը Երուսաղեմում վտանգված Է

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Վերջին տարիներին այնպիսի դեպքեր են պատահում Երուսաղեմում, որոնք հստակորեն ցույց են տալիս, թե քրիստոնեության ներկայությունն այս սուրբ քաղաքում սկսվել է վտանգվել: Ավելին, քաղաքը սկսել Է պարպվել քրիստոնյա բնակչությունից: Քրիստոնյաները հետզհետե հեռանում են քաղաքից՝ Իսրայելի կառավարության տեսակ-տեսակ ճնշումների հետեւանքովե,- այսօր նման հայտարարություն Է արել Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա© կաթողիկոսը՝ Երուսաղեմում Նուրհան արք© Մանուկյանի դեմ մի հրեայի կողմից կատարված խոշտանգման փորձի առիթով։ «Հետեւեք վերջին տասնամյակներում քրիստոնյա եկեղեցիների թվին եւ նրանց թվին այսօր. պիտի տեսնեք, թե որքան վտանգված է քրիստոնեական ներկայությունը Երուսաղեմում ամեն առումով: Չի կարելի անտարբեր մնալ այս լուրջ կացության հանդեպե,-ասել Է Վեհափառ Հայրապետը: Հնշեցնենք, որ եկեղեցական թափորի ժամանակ Նուրհան արքեպիսկոպոսը հարձակման Է ենթարկվել մի հրայի կողմից, որը անհարգալից վերաբերմունք Է ցույց տվել քրիստոնեության նկատմամբ՝ թքելով Քրիստոսի խաչի ու սրբազանին վրա։ Դատապարտելով այս երեւույթը, Մեծի Տանն Կլիկիո կաթողիկոսը նշել Է, որ սա պատահական դեպք չԷ, այլ հաճախ կրկնվող երեւույթ: «Այս արարքը սոսկ կրոնական ու անհատական բնույթ չունի« այլ ծրագրված քաղաքականության հետեւանք է« որի նպատակը Երուսաղեմն իր քրիստոնյա ու իսլամ բնակչությունից դատարկելն Է, շեշտելու համար նրա հրեական նկարագիրը։ Այս հարցը պետք է լուրջ քննարկման նյութ դառնա մեծ պետությունների, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ու Վատիկանի կողմիցե,-ասել Վեհափառ Հայրապետը, նշելով, որ Երուսաղեմում միջկրոնական նկարագրի պահպանումը վճռական է խաղաղության գործընթացում: «Քրիստոնեությունը Երուսաղեմից ծնունդ առավ եւ չի կարելի ընդունել, որ Երուսաղեմի քրիստոնեական նկարագիրն այլափոխվիե,-ասել Է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում