Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մոսկվայում կատարվելու Է հայկական ս. Խաչ եկեղեցու եւ առաջնորդական նստավայրի հիմնարկեքը
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 15-ին Մոսկվա Է մեկնելու Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ հաջորդ օրն առավոտյան կատարելու ս. Խաչ եկեղեցու եւ Նոր Նախիջեւանում ու Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի նստավայրի հիմնարկեքը: Նախատեսված Է նաեւ Վեհափառ Հայրապետի հանդիպումը մոսկվաբնակ հայերի հետ: Մոսկվայում չնայած խոշոր հայ համայնքի առկայությանը, գործում Է միայն ս. Հարություն փոքրիկ աղոթատեղին, այն Էլ՝ Վագանկովյան հայկական գերեզմանատանը: Նոր կառուցվելիք եկեղեցին լինելու Է Մոսկվայի կենտրոնում, Օլիմպիական եւ Տիխոնով փողոցների խաչմերուկում: Սպասվում Է, որ Մոսկվայի օդանավակայանում Նորին Սրբությանը կդիմավորի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը, որին ծննդյան 75 ամյակի առթիվ անձամբ շնորհավորելու Է Ամենայն Հայոց կաթողիկոսը: