Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել Է ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 2-ին ընդունել Է ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ժամանակ Վեհափառ հայրապետն անդրադարձել Է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ հույս հայտնելով, որ նման այցելություններով դրանք առավել կամրապնդվեն: Նորին Սրբությունը, ի դեմս ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահի, իր ցավակցությունն Է հայտնել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին Բեսլանում կատարված ողբերգության առիթով: Հայոց Հայրապետն իր խոսքում դատապարտել Է յուրաքանչյուր գործողություն, որն ուղղված է մարդ արարածի դեմ: Հանդիպմանը խոսվել Է նաեւ Բեսլանի դեպքերի հետևանքով ռուս-վրացական պետական սահմանի փակման և խնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին: Հանդիպմանը ներկա են եղել Մայր աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպս. Խաչատրյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, երկու երկրների դեսպանները և այլ պաշտոնատար անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում