Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է Բուլղարիայի Հանրապետության նախագահ

3 րոպեի ընթերցում

Գեորգի Պրվանովին ԷՋՄԻԱԾԻՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել Է Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովին: «Մենք ուրախ ենք, որ մեր երկու երկրների միջև ստեղծվել են ջերմ հարաբերություններ: Վստահ ենք, որ միասնաբար պիտի կարողանանք դիմագրավել ներկա կյանքի հրամայականները ու մարտահրավերները: Մենք մեր շնորհակալություն ենք հայտնում նաև Ձեզ այն հոգատար վերաբերմունքի համար, որ տածում եք Բուլղարիայում բնակվող մեր ժողովրդի զավակաց նկատմամբ, ովքեր իրենց կարևոր ներդրումն ունեն Բուլղարիայի պետության մեջ` որպես արժանավոր և հավատարիմ քաղաքացիներն այդ պետությանե,-բարի գալուստ մաղթելով Բուլղարիայի Հանրապետության նախագահին հայոց հոգևոր կենտրոն` ասել Է Հայոց Հայրապետը։ Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել Է Հայ Առաքելական եկեղեցու անցած ուղուն, եկեղեցի-պետություն հարաբերություններին: Նորին Սրբությունը նախագահին նաև խնդրել Է իր եղբայրական ողջույնները փոխանցել Բուլղար Ուղղափառ Եկեղեցու պետ Մաքսիմ Պատրիարքին ու բոլոր հավատացյալներին եւ անդրադարձել Է երկու տարի առաջ Բուլղարիա կատարած իր այցի մանրամասներին: Նախագահ Գեորգի Պրվանովը ուրախությամբ արձանագրել Է, որ տարեցտարի ավելի են սերտանում երկու երկրների հարաբերությունները` անդրադառնալով եկեղեցի- պետություն հարաբերություններին: Գեորգի Պրվանովը շեշտել Է հասարակության մեջ քրիստոնեական բարձր արժեքների տարածման անհրաժեշտությունը` նշելով, որ բուլղար ժողովուրդը կարողացավ տոկալ և դիմանալ դժվարություններին իր հավատքի և եկեղեցու շնորհիվ: Բուլղարիայի պատվիրակության կազմում է եղել նաեւ Բուլղար Ուղղափառ եկեղեցու Վիդինսկի Դոմետիան միտրոպոլիտը։ Միտրոպոլիտը, Բուլղար եկեղեցու գահակալի և Ս. Սինոդի անդամների ողջույնը փոխանցելով Հայոց Հայրապետին, նշել Է, որ իր համար մեծ ուրախություն է լինել Ս. Էջմիածնում և արժանանալ Հայոց Հայրապետի ընդունելությանը: Դոմետիան միտրոպոլիտը կարևորել Է երկու եկեղեցիների միջև ստեղծված ջերմ հարաբերությունները` հույս հայտնելով, որ դրանք է՛լ ավելի պիտի զորանան ու ամրապնդվեն` ի շահ երկու քրիստոնյա ժողովուրդների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում