Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հոկտեմբերի 10-ին ընդունել Է Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յան Պետերսոնին՝ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի և ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության պատվո հյուպատոս Տիմոթի Սթրեյթի ուղեկցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը խոսել Է Հայ եկեղեցու անցած ուղու, ներկայիս մարտահրավերների մասին։ Անդրադառնալով երկու երկրների կապերին, Նորին Սրբությունը երախտագիտությամբ նշել Է 1915թ. Հայոց եղեռնի և 1988թ. երկրաշարժի օրերին հայ ժողովրդին ցուցաբերած Նորվեգիայի աջակցությունը: Հայոց Հայրապետը անդրադարձել Է նաեւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի եւ Նորվեգիայի Եկեղեցու առկա հարաբերություններին: Շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` Յան Պետերսոնը հույս Է հայտնել, որ իր այս այցելությամբ երկու պետությունների միջև հարաբերություններն ու կապերն առավել կսերտանան և կարդյունավորվեն: