Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել Է Պաոլո Կոելոյին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել Է բրազիլացի արձակագիր Պաոլո Կոելոյին ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանի ուղեկցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով հանրաճանաչ գրողի այցը Մայր Աթոռ` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել Է նրա գրական ժառանգության և «Ալքիմիկոսըե գրքի հայերեն առաջին հրատարակությանը: «Ուրախ ենք, որ Ձեր գիրքը հայերեն լեզվով հասու դարձավ հայ հասարակությանը: Պիտի ընթերցենք այն` առավել հաղորդ դառնալով ձեր մտածումներին, ձեր հոգեբանությանը: ... Ձեզ նման անձերն են, որ նպաստում են իրենց ծառայությամբ, որ մարդիկ պահպանեն իրենց արարչաստեղծ դեմքըե,-նշել Է Վեհափառն իր խոսքում՝ մաղթելով բեղուն գրիչ և արդյունաշատ ծառայություն բազմավաստակ գրողին: Պ. Կոելոն իր հերթին շնորհակալություն Է հայտնել ընդունելության համար և իր խոսքում շեշտել, որ նոր ներշնչանքի աղբյուր է դարձել իրեն համար հայ ժողովրդի պատմությունը:«Այս այցը Հայաստան շատ կարևոր է և խորհրդանշական: Հայերեն այս թարգմանությամբ իմ հոգիս ավելի է ուրախանում և ցնծումե,- նշել Է հանրահայտ գրողը` պատրաստակամություն հայտնելով ծառայելու դարավոր հայ ժողովրդին և հայցելով Նորին Սրբության Հայրապետական օրհնությունը: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև իր գնահատանքն ու օրհնությունն Է բերել Պաոլո Կոելոյի գրքի թարգմանիչներին ու հրատարակիչներին:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները