Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հոկտեմբերի 6-ին ընդունել Է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, արդյունավետ աշխատանք մաղթելով ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի անդամներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորել Է հատկապես ահաբեկչության, թմրամոլության և մարդկությանն սպառնացող այլ չարիքների դեմ պայքարում միասնական ջանքերի մեկտեղումը։ Նորին Սրբությունը նշել Է, որ այդ համագործակցությունն անհրաժեշտ է նաև մեր անկախացած երկրների տնտեսական առաջընթացի և ժողովուրդների բարօրության համար: ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Վոյտենկոն շնորհակալություւն հայտնելով Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` Նորին Սրբությանը ներկայացրել Է համաժողովի աշխատանքներն ու ապագա ծրագրերը: