Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է Միջխորհրդարանական համագործակցության բրիտանական խմբի անդամներին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել Է Միջխորհրդարանական համագործակցության բրիտանական խմբի անդամներին՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի պատգամավոր Գորդոն Մարսդենի գլխավորությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, բարի գալուստ մաղթելով հյուրերին Մայր Աթոռ` Վեհափառ Հայրապետն անդրադարձել Է հայ-բրիտանական կապերին, Հայ Առաքելական եկեղեցու առաքելությանն ու արդի մարտահրավերներին: Պատասխան խոսքում Գորդոն Մարսդենը շնորհակալություն Է հայտնել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին ընդունելության համար՝ կարևորելով Հայոց Եկեղեցու դերը համայն հայության միավորման գործում: Նա հույս Է հայտնել, որ այս այցն է՛լ ավելի պիտի հարստացնի իրենց պատկերացումը Հայաստանի ու նրան հուզող խնդիրների մասին, ամրապնդի հայ-բրիտանական կապերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ Է եղել նաև տարածաշրջանայաին խնդիրներին, ԼՂՀ խաղաղ կարգավորման գործում Հայոց Եկեղեցու դիրքորոշմանն, ինչպես նաեւ միջնադարյան եկեղեցիների պահպանության խնդրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում