Գարեգին Բ կաթողիկոսն ավագության պատիվ շնորհեց Տ. Պողոս քհն. Պարոնյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ընդառաջելով Բրազիլիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանի խնդրանքին, այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ավագ քահանայության պատիվ շնորհեց Բրազիլիայի Հայոց թեմի հոգևոր սպասավոր, Օզասկոյի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պողոս քհն. Պարոնյանին՝ ի գնահատություն արդյունաշատ ծառայության։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը համոզմունք Է հայտնել, որ 20-ամյա քաջ ու բարի հովվի իր փորձառությամբ Տեր Հայրը կշարունակի ծառայել ի շահ հայոց գաղութի բարօրության։ «Դուք պետք է լինեք ոգին հայոց գաղութի և Ձեր ոգուց պիտի կայծ առնի հայաշունչ կյանքը: Առաջնորդեցեք հայորդիներին առավել նախանձախնդրությամբ և ծառայասիրության ու հայրենասիրության Ձեր անձնական օրինակովե, - նշել Է Նորին Սրբությունը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները