Հասարակական

Փարիզում ներկայացվել են Արամ Ալեսյանի ստեղծագործությունները

1 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի հանրածանոթ հայկական կենտրոններից մեկում՝ «Յանցե ակումբում, ներկայացվել են ճարտարապետ, երաժիշտ եւ գեղանկարիչ Արամ Ալեսյանի ստեղծագործությունները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջ բերել արվեստասերների շրջանում: «Դիապազոն դը Օռե կազմակերպությունը, որը նախաձեռնել Էր ցուցահանդեսը, տեղեկացնում Է, որ 84-ամյա հեղինակը սիրով եւ ջերմությամբ Է զրուցել հրավիրյալների հետ, պատմել իր մասին: Գեղանկարչական աշխարհում նրա հայտնվելը կապված Է հայտնի նկարիչ Ժան Գառզուի անվան եւ հովանավորության հետ: Նա ցուցահանդեսներ Է բացել Նյու Յորքում, Տոկիոյում, Մոսկվայում, այլ քաղաքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում