Հասարակական

Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա կաթողիկոսը պաշտոնական

1 րոպեի ընթերցում

այցելություն կկատարի Շվեդիա եւ Կատար ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա-ն շվեդական լյութերական եկեղեցու առաջնորդ Ուփսալա արքեպիսկոպոսի հրավերով հոկտեմբերի 1-4-ը պաշտոնական այցելություն կկատարի Շվեդիա: Ինչպես հայտնեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից, այցելության ընթացքում կաթողիկոսը դասախոսություններ կկարդա տեղի համալսարաններում, հանդիպումներ կունենա եկեղեցական եւ պետական այրերի հետ: Նույն աղբյուրի հաղորդմամբ, Վեհափառ հայրեպետը նոյեմբերի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Կատարում: Արամ կաթողիկոսն այստեղ կհանդիպի Կատարի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Հայկական համայնքի հետ հանդիպման ընթացքում նա դասախոսություններ կկարդա քրիստոնեության եւ իսլամի երկխոսության թեմայով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում